News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կտրուկ դեմ է արտահայտվել Սիրիայում ցամաքային գործողություններին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Euronews-ին տված Մեդվեդեւի հարցազրույցը:

Նրա կարծիքով, դա կարող է հանգեցնել լիարժեք պատերազմի:

«Ոչ ոք շահագրգռված չէ նոր պատերազմ սկսելու հարցում, իսկ ցամաքային գործողությունը լիարժեք երկարատեւ պատերազմ է»,- ընդգծել է պաշտոնյան:

Ռուսական կառավարության ղեկավարը հիշեցրել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստում ձեռք բերված համաձայնությունները: Մեդվեդեւի խոսքով, հարկավոր է հետեւել հենց այդ համաձայնություններին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է ոչ թե անձամբ Բաշար Ասադին, այլ Սիրիայի իշխանության լեգիտիմությունը, որը, Ասադից բացի, հիմա ոչ ոք չի ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ