News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության պետ Արման Եդոյանի կատարած մահացու վրաերթի գործով նախաքննությունը շարունակվում է:

NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դատավտտեխիկական, դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են:

Գործով նշանակվել է դատահետքաբանական եւ դատաբժշկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա Խորեն Մկրտչյանին, որը տեղում մահացել է: «Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Տպել
Ամենաշատ