News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրիացի քրդերն ու Փեշմերգայի ջոկատների հետ կապ ունեցող այլ ուժեր չպետք է օգտվեն իրավիճակից եւ նոր տարածքներ գրավել: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Մեզ հայտնի են նաեւ թուրքական սահմանից հրետանային գնդակոծությունների մասին: Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել այդ գնդակոծությունները»,- հայտարարել է նա:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան կշարունակի պատասխանել Փեշմերգայի գործողություններին: Երկրի արեւելյան Էրզինջան քաղաք կատարած այցի ժամանակ նա նշել է, որ քրդական ուժերը պետք է հեռանան զբաղեցրած տարածքներից եւ այլեւս չվերադառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ