News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ոչ հայտնի բանաստեղծ Մայքլ Դերեք Հադսոնը չինական Չժի Ֆուն Չան կեղծանունով նոր կյանք է ստացել:

Հադսոնի «Մեղուներ, ծաղիկներ, Հիսուս, Հնագույն վագրեր, Պոսեյդոն, Ադամ ու Եվա» բանաստեղծությունը հրատարակիչները 40 անգամ հրաժարվել են տպագրել: Նոր անվամբ նրան մերժել են ընդամենը 9 անգամ: Այնուհետեւ այն հրատարակել են, ավելին, այն հայտնվել է «2015 թվականի ամերիկյան լավագույն պոեզիա» ցանկում: Այս մասին գրում է բրիտանական Independent-ը:

«Սպիտակ չինացին» առանց թաքցնելու բազմաչարչար բանաստեղծության մասին պատմել է հենց գրքի առաջաբանում: «Ասիական անունն օգտագործելն ինձ համար հաջող ռազմավարություն դարձավ: Շատ ջանք թափեցի տպագրվելու համար: Բայց ես համբերատար եմ»,- հայտարարել է նա:

Բանաստեղծի «մարքեթինգը» համացանցում բացասական արձագանք է գտել: Ֆրեդերիկ Բոկի մրցանակաբաշխության դափնեկիր Ֆրաննի Չոյը հայտարարել է, որ հեղինակը յուրացրել է ասիական մշակութային ինքնությունը:

«Երկրորդ դասարանում ես դադարեցի գործածել կորեական Յոն Մին անունս: Արդեն 7 տարեկանում զգում էի, որ օտար լինելն անհարմար է: Ասիական ամերիկացիների համար անունը փոխելը ռասիստական Ամերիկայում գոյատեւելու միջոց է: Հադսոնը գունավոր մարդկանց պայքար է մղում անձնական շահի համար»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ