News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել շարունակել դիվանագիտական եւ այլ համագործակցությունը՝ Մյունխենի բանակցություններում Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնության իրականացման համար:

Հիշեցնենք, որ անվտանգության հարցերի մյունխենյան համաժողովին մասնակցող պետությունների առաջնորդները փետրվարի 12-ին համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում գործողությունների ժամանակավոր դադարեցման հարցում, որն ուժի մեջ կմտնի մեկ շաբաթվա ընթացքում:

ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունում նշել են, որ զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ աշխատանքային սերտ կապերի անհրաժեշտությունը՝ ԻՊ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ հաջողությամբ պայքարելու համար:

Քննարկվել է նաեւ Ուկրաինայի իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ