News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դիվանագիտությունը ծառայում է ռազմական ագրեսիային: New York Times-ի փոխանցմամբ, այս մասին Մյունխենի միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջոն ՄաքՔեյնը:

Նա քննադատել է Սիրիայում կոալիցիայի ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին համաձայնագիրը:

«Ընդդիմությանը ստիպում են դադարել պայքարել, իսկ Ռուսաստանին թույլ են տալիս ռմբակոծել ահաբեկիչներին. նրա խոսքով՝ դրանք բոլորն են, նույնիսկ խաղաղ բնակիչները»,- հայտարարել է ՄաքՔեյնը:

«Պուտինը շահագրգռված չէ մեր գործընկերը լինելու հարցում: Նա ցանկանում է կրկին Ռուսաստանը խոշոր ուժ դարձնել Մերձավոր Արեւելքում»,- հավելել է նա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄաքՔեյնը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը կարողացավ հաստատվել այդ դերում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ