News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2016 թվականի հունվարին Լոնդոնի բարձրակարգ տների վաճառքի ցուցանիշներն ամենացածր են եղել վերջին 7 տարիների ընթացքում: Գնորդները սպասում են հողի հարկի (stamp tax) փոփոխություններին:

Ըստ Bloomberg-ի, տնտեսական դանդաղ տեմպերի եւ նավթի գների անկման հետեւանքով Չինաստանից եւ Մերձավոր Արեւելքից գնորդների կողմից պահանջարկի նվազումն ուժեղ հարված է Լոնդոնի եւ Նյու Յորքի էլիտար անշարժ գույքի շուկայի համար: Այս մասին նշել է Blackstone Group ֆինանսական կոնցեռնի տնօրեն Բայրոն Վիենը:

Անշարժ գույք վաճառողները միջինը 20%-ով ավելի շատ գումար են պահանջում, քան գնորդները պատրաստ են վճարել:

2014 թվականի դեկտեմբերին Անգլիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը թանկարժեք անշարժ գույքի գործարքների հարկը բարձրացրել է 12%-ով: Իսկ այս տարվա ապրիլից տան վարձույթից եւ լրացուցիչ անշարժ գույքից գանձվող հարկը 3%-ով ավելի կլինի, քան այն գնորդների համար, որոնք տունը ձեռք են բերում՝ այնտեղ բնակություն հաստատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ