News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գինու համաշխարհային շուկայում մինչեւ 2019 թվականն առաջատարը կդառնա շամպայնը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ֆրանսիական Vinexpo ցուցահանդեսի կազմակերպիչների վերլուծությունը:

Իհարկե, գինու սպառման շուկայում շամպայնը զբաղեցնում է շուրջ 8%-ը, բայց դրանց սպառումը 7.4%-ով կավելանա, քանի որ, ընդհանուր առմամբ, գինու սպառման աճը կկազմի 1.4%:

2014 թվականին թեթեւ գինիների համաշխարհային սպառումը 1.2%-ով նվազել է՝ Եվրոպայում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառման անկման պատճառով:

«Շուկան վերականգնվում է, բայց, նախկինի համեմատ, փոքր-ինչ այլ կերպ: Ըստ ամենայնի, չինական սպառողները պահպանում են պահանջարկը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում արտահանողների համար»,- հայտարարել է Vinexpo-ի գործադիր տնօրեն Գիյոմ Դեգլիզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ