News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական Viola Beach սկսնակ ռոք խմբի անդամներն ու նրանց մենեջերը զոհվել են Շվեդիայում տեղի ունեցած վթարի հետեւանքով: BBC-ի փոխանցմամբ, նրանց ավտոմեքենան վաղ առավոտյան Ստոքհոլմից ոչ հեռու ընկել է կամրջից:

Խումբը Շվեդիա էր մեկնել՝ մասնակցելու Where Is the Music փառատոնին, իսկ փետրվարի 14-ին պատրաստվում էր հանդես գալ հայրենի Սուրեյ կոմսության Գիլդֆորդ քաղաքում:

BBC Radio 1-ի մեկնաբան Հյու Ստեֆանսը խմբի անդամներին խոստումնալից երաժիշտ էր համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ