News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի թիվ 24 միջնակարգ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու մարդատար ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկում արգելափակված տուժած կա, շտապօգնության աշխատակիցները տեղում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 AD 670 (վարորդ՝ Ա. Ա., ծնվ. 1975 թ.) եւ «Mitsubishi Pajero» մակնիշի 34 PT 511 պետհամարանիշերի (վարորդ՝ Ա. Թ., ծնվ. 1982 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն Ա. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: 

Տպել
Ամենաշատ