News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

79 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Անտոնին Սկալիան: Այս մասին գրում է New York Times-ը:

Սկալիան իտալական ծագմամբ առաջին ամերիկացին էր, որը Գերագույն դատարանի դատավոր դարձավ: Նա հետեւողական պահպանողական էր եւ ընդգծված կերպով դեմ էր հանդես գալիս հրազեն կրելու ցանկացած արգելքին, սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնմանը, աբորտին, միգրացիայի ընդլայնմանը:

Նրա հեռանալու արդյունքում դատարանում հավասարակշռությունը կարող է փոփոխվել: Օբաման, որը զենքի ազատ վաճառքի, ինչպես նաեւ միգրացիոն եւ կլիմայի փոփոխության քաղաքականության կողմնակից է, հիմա կարող է դատարանում ավելի լիբերալ դատավոր նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ