News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թեհրանը դեռեւս ցանկություն ունի Ռուսաստանից Տ-90 տանկեր ձեռք բերել, սակայն արտադրական տեխնոլոգիան փոխանցելու պայմանով: «Վեդոմոստիի» փոխանցմամբ, այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Կիոմարս Հեյդարին:

Փետրվարի սկզբին երկրի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը հայտարարել էր, որ Թեհրանի կողմից այդ տանկերի ձեռքբերման հարցն այլեւս չի դիտարկվում, քանի որ Իրանը ռազմական տեխնիկայի հարցում ինքնաբավության է հասել:

Հեյդարին հայտարարել էր, որ Թեհրանը «չի հրաժարվել Տ-90-ները ձեռք բերելու մտադրությունից», սակայն երկրի բանակին «արգելել են ռազմական տեխնիկա ձեռք բերել՝ առանց արտադրական տեխնոլոգիայի փոխանցման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ