News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեկ` սեպտեմբերի 16-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում կրակել են հետխորհրդային տարածքում ամենազդեցիկ օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վրա։ Քրեական հեղինակությունը փորին գնդակի հարված է ստացել իր մեքենայից դուրս գալիս։ Մայրաքաղաքի խուզարկուները համոզված են, որ հանցագործությունը կապված է Դեդ Հասանի եւ մեկ այլ օրենքով գող՝ Տարիել Օնիանիի քրեական կլանների հակասությունների հետ։ Անցած տարի այդ հակամարտության զոհ էր դարձել հայտնի Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ):

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, 73-ամյա Ասլան Ուսոյանի վրա հարձակման ժամանակ քրեական հեղինակությունը մեծաթիվ թիկնապահների հետ դուրս է եկել մեքենայից եւ միանգամից փորին հրազենային վնասվածք ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ պարզվել է, որ Ասլան Ուսոյանը եւ նրա թիկնապահ Բաղրամյանը կենդանի են։

Վրաստանից եկած, ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի եւ Տարիել Օնիանիի միջեւ 2008-ին ծագած լուրջ տարաձայնության պատճառ էր դարձել Իսպանիայում դատապարտված Զաքարիա Կալաշովի կայսրությունը կիսելու հարցը։ Այդ վեճում Դեդ Հասանին պաշտպանող Յապոնչիկը եւս վիրավորվել էր փորին ուղղված կրակոցից եւ մահացել։ Քրեական աշխարհում հարձակման պատասխանատվությունը դրել էին Տարիել Օնիանիի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ