News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կրասնոդարից Տուլայում ապրող հարազատների մոտ մեկնող երեւանցի կնոջ ծննդաբերության ցավերը բռնել են հենց գնացքում: Կինը ճանապարհորդում էր ամուսնու եւ 3 տարեկան աղջկա հետ: Կուրսկից մեկ ժամվա հեռավորության վրա գտնվելիս նա սկսել է ծննդաբերել, հայտնում է «Գուդոկը»:

Գնացքի ուղեկցորդները շտապ օգնություն են կանչել  կայարան: Սակայն երեխան շտապում էր լույս աշխարհ գալ, ուստի պլացքարտային վագոնը հապճեպ կարգով վերածել են ծնարանի: Վագոնի մի մասը առանձնացրել են սավաններով: Ուղեւորները ըմբռնումով են մոտեցել եւ փորձել են օգնել, ինչով կարողացել են, մասնավորապես զբաղացրել են ծննդկանի փոքրիկ աղջկան, որպեսզի շեղեն նրա ուշադրությունը:

Գնացքի ղեկավարը, որը նախկինում իր պրակտիկայում նման դեպքերի հետ չէր բախվել, փորձել է պարզել, թե չեն կարող արդյոք բժիշկները արագ հասնել իրենց գնացքին: Պարզվել է, որ Կուրսկի կայարանից բացի, երկաթգծային այլ մուտքեր չկան: Բարեբախտաբար, ուղեւորների մեջ բժշկուհի է եղել, չնայած նա երբեք ծնունդ չէր ընդունել, քանի որ լաբորանտ մանրէաբան էր: Այդուհանդերձ նրա գիտելիքները պետք են եկել:

Կուրսկի բժիշկները նշել են, որ  աղջիկը կշռում է 2 կգ 700 գրամ, նրա վիճակը լավ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ