News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 33-ամյա Գեւորգ Ասրյանի մոտ բժիշկները դեռ 15 տարեկանում պարբերական հիվանդություն են ախտորոշել:  Գեւորգի խոսքով, «Էրեբունի» բժշկական կենտրոնում սխալ բուժումների հետեւանքով արյան բաղադրության մեջ ազոտի մակարդակն այնքան է բարձրացել, որ տղան գրեթե շնչահեղձության է հասել, որոշ ժամանակ զրկվել քայլելու կարողությունից:

«Չէի կարողանում քայլել, ոնց որ մեռած լինեի, ինձ ուրիշներն էին վերցնում-տեղափոխում»,- ասում է Գեւորգը:

Նրա խոսքով, եղած խնդիրներին 6 տարի առաջ ավելացել է եւս մեկը` երկու երիկամն էլ դադարել են գործել:

«Երկու երիկամներս էլ չորացել են, չեն գործում, օրումեջ գալիս եմ Երեւան` հեմոդիալիզ ստանում, որ կարողանամ ապրել»,- ասում է Գեւորգը:

Գեւորգի միակ հույսն այս պահին արտերկրում բուժում ստանալն է, ինչը մեծ գումարների հետ է կապված, սակայն 21.000 դրամ թոշակի եւ 35.000 դրամ ընտանեկան նպաստի հաշվին գոյատեւող նրա չորսհոգանոց ընտանիքն իրեն նման «շռայլություններ» թույլ տալ չի կարող:

«Ուզում եմ հանուն իմ երեխաների բուժվեմ, նրանց կողքին լինեմ»,- ասում է Գեւորգը:

Նրա բուժմանն աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ անել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ  բանկում» Գեւորգ Ասրյանի անվամբ  բացված հաշվեհամարներին`

220012370015001 ԱՄՆ դոլար,

220014700557000  ՀՀ դրամ,

կամ զանգահարել`  +374 77 11 25 86:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ