News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում դաժան սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այդ գյուղում բնակվող երկու պատանիներ են ձերբակալվել նույն գյուղի տարեց թոշակառու 73-ամյա Շուշանին տանջամահ անելու կասկածանքով: Կնոջ դին հայտնաբերվել էր փետրվարի 23-ին իր տան մոտ:

Սկզբում տեղեկություններ են տարածվել, որ նա մահացել է տանիքից վայր ընկնելու հետեւանքով: Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն, պարզվել է, որ թոշակառու կնոջ գլխին եւ պարանոցին առկա են վնասվածքներ, իսկ մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը:

Նախնական տեղեկություններով 73-ամյա կինն իր տուն է հրավիրել պատանիներին ալեհավաքի մալուխը վերանորոգելու նպատակով, ինչը չի հաջողվել նրանց: Տարեց կինը նախատել է տղաներին, որը բարկացրել է նրանց: Տղաներից մեկը բռնել է տարեց կնոջ ձեռքերը, մյուս մետաղյա խողովակով հարվածել նրան:

Նրանք կնոջը փորձել են համոզել, որ որեւէ բողոք չներկայացնի, ապա տղաներից մեկը ձեռքով սեղմել է պարանոցը, որի հետեւանքով կինը խեղդամահ է եղել: Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ կատարվում է քննություն, ձերբակալվածների մասին մանրամասներ չեն հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ