News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի նախարարությունը ռուսաստանցի  գործընկերներին առաջարկել է Վերին Լարս անցակետում առանձին միջանցք բացել Եվրասիական միության մեքենաների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Հարցին, թե ընդլայնվելու է արդյոք ճանապարհը, թե առանձին գիծը հատկացվելու է արդեն գործողներից, Առաքելյանը պատասխանեց, որ առաջարկը դեռ քննարկվում է: Տարբերակ ընտրելու դեպքում հաշվի են առնվելու ռելիեֆի բարդությունները:

«Ինչպես գիտեք, ռուս-վրացական սահմանի ճանապարհը սեղմված է 2 լեռների միջեւ, որտեղով գետ է հոսում: Ձմռանն այնտեղ բարդ պայմաններ են լինում, գարնանն ու աշնանը նույնպես հեշտ չէ: Սակայն մենք ուսումնասիրել ենք տեղանքը, առաջարկներ ենք արել: Այդ պատճառով ես կարծում եմ, որ որոշումները բավական արագ կկայացվեն: Թե երբ, չեմ կարող ասել, քանի որ տարածքը ռուսական է, իսկ դա նշանակում է, որ նրանք են որոշողը»,- ասել է Առաքելյանը:

Այդ նույն պատճառով հայկական կողմի համար դժվար է խոսել միջանցքի երթուղու մասին եւ այն մասին, թե որտեղից է այն ծայր առնելու՝ չեզո՞ք գծից, թե՞ արդեն ռուսական կողմից: ՌԴ տրանսպորտային մարմինները կքննարկեն հարցը եւ իրենք որոշում կկայացնեն, հավելել է փոխնախարարը:

Նշենք, որ հիմա Հայաստանից Վերին Լարսով երթեւեկությունը զգալիորեն արագացել է թուրքական ապրանքները Ռուսաստան ներկրելու արգելքի եւ վերջերս ուկրաինական բեռնատարների տեղափոխության արգելքի պատճառով: Այդուհանդերձ առանձին միջանցքը թույլ կտա ժամանակ տնտեսել երկարաժամկետ հեռանկարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ