Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված հինգ մանկահասակ երեխաներ ունեցող անօթեւան ընտանիքի հայրը օրերս ինքնասպանություն է գործել:

Նա վերջերս էր դատարկաձեռն վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ուր ամիսներ առաջ էր մեկնել աշխատանք գտնելու հույսով: Կինը նրան կախված է գտել քաղաքամերձ մի գյուղում գտնվող գոմում, որտեղ վերջերս էր տեղավորվել աշխատելու որպես անասնապահ:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանութում, առանց մեկնաբանության.