News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Նռանյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ.

Արա Նռանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը»:

Նշենք, որ Արա Նռանյանը ՀՅԴ անդամ է եւ, ըստ ամենայնի, պաշտոն է ստացել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ