News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է`

Սեն Սուրենի ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվել են`

Ստելլա Արմենակի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի բժշկության եւ բնագիտության պատմության ուսումնասիրման բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Անանիա Շիրակացու մեդալով.

Հրաչիկ Արմենակի ՂԱԶԱՐՅԱՆԸ - Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալբերտ Գարեգինի ՂՈՒԼՅԱՆԸ - ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Մովսես Խորենացու մեդալով.

Գեւորգ Հմայակի ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների թեկնածու:

Գիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աբգարի Աղալովյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Անուշավանի Գալոյանին, Երեւանի պետական համալսարանի  տնտեսագիտության ամբիոնի պատվավոր վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգորի Ալեքսանդրի Ղարիբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Կրթության եւ գիտության բնագավառներում ձեռք բերած ակնառու նվաճումների, երկարամյա եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Խաչատուրի Բարսեղյանը պարգեւատրվել է Սուրբ

Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալով:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է`

Սվետլանա Հովհաննեսի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ - դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են`

Անտոնիա ԱՐՍԼԱՆԸ  - գրող (Իտալիա)

Արթուր Սամվելի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ - բալետի պարող, խորեոգրաֆ

Նարեկ Օհանի ԴՈՒՐՅԱՆԸ  - դերասան, թատրոնի ռեժիսոր

Տանյա Բագրատի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ - ջութակահարուհի

Սիմոն Պարգեւի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ - կոմպոզիտոր

Սիլվա Մկրտչի ՄԵՔԻՆՅԱՆԸ - «Հայաստանի նոր անուններ» ծրագրի հիմնադիր եւ ղեկավար

Էդուարդ Զավենի ՇԱԽԻԿՅԱՆԸ - քանդակագործ

Ռիտա Դանիելի ՇԱՌՈՅԱՆԸ - մշակութաբան, հեռուստալրագրող, «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն

Լուսիկ Ժորժիկի ՍԱՄՎԵԼՅԱՆԸ - (Լուսիկ Ագուլեցի) գեղանկարչուհի:

Մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների շնորհվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման են արժանացել`

Էդուարդ Մխիթարի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ - Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան

Հովհաննես Ասատուրի ԴԱՐԲԻՆՅԱՆԸ - թառահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Մերուժան Արմենակի ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գալարափողահարների խմբի կոնցերտմայստեր
Վաստակավոր նկարչի.

Համլետ Սիրակի ՄԱՏԻՆՅԱՆԸ - քանդակագործ

Թենի Սերյոժայի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ - գեղանկարիչ

Արվեստի վաստակավոր գործչի.

Ալեքսանդր Գրիգորի ԶԱՔԱՐՅԱՆԸ - սաքսոֆոնահար

Մարտունիկ Հովհաննեսի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ - կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Սոնա Հովհաննեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ - Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Մշակույթի վաստակավոր գործչի.

Կարինե Հակոբի ԱՎԴԱԼՅԱՆԸ - Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

Հենրիկ Անտոնի ԷԴՈՅԱՆԸ - բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մհերի ԽԱԼԱԹՅԱՆԸ - դրամատուրգ, երգիծաբան

Ժակ Նիկոլայի ՀԱԿՈԲՅԱՆԸ - Ա. Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի Երեւանյան մասնաճյուղի տնօրեն

Գագիկ Ստեփանի ՆԱԶԱՐՅԱՆԸ - (ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ) գուսան-երգիչ

Լյուբիկ Նիկոլի ՉԻԲՈՒԽՉՅԱՆԸ - Տավուշի մարզպետի խորհրդական

Լենա Գրիգորի ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ - Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմադրական մասի վարիչ:

Աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի, մարդասիրության եւ բարեխղճության համար Գյումրու տուն-ինտերնատի մայրապետ Վեներա Հովհաննեսի Սարգսյանը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով, իսկ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Թադեւոսի Նալբանդյանը` Մովսես Խորենացու մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ