News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի արբիտրաժային դատարանում քննվում է Marlboro-ի հայցն ընդդեմ Ararat-ի. «Philip Morris Brands Sarl»-ը պահանջում է Ռուսաստանի տարածքում շրջանառությունից հանել«Ararat» սիգարետը:

Մոսկվայի արբիտրաժային դատարանում գործ է քննվում ըստ Ֆիլիպ Մորիս Բրենդ Սառլ ընկերության հայցի, որով վերջինս պահանջում է արգելել Ararat ծխախոտի շրջանառությունը Ռուսաստանի տարածքում: Ըստ հայցվորի պնդումների, Ararat ծխախոտի ապրանքային նշանը շփոթելու աստիճանի նման է Marlboro-ին եւ կարող է սպառողներին շփոթության մեջ գցել:

Ararat ծխախոտի ապրանքային նշանի իրավատիրոջ պնդմամբ Ararat-ը նման չէ Marboro-ին եւ չի կարող շփոթություն առաջացնել սպառողի մոտ: Ararat ապրանքային նշանը գրանցված է Հայաստանում, այն իրենից ներկայացնում է համանուն բիբլիական երկգմբեթ սարի գրաֆիկական կատարմամբ տուփ՝ Ararat բառով: Իրավատերը նաեւ գտնում է, որ ԵՏՄ անդամ պետությունում գրանցված իր ապրանքային նշանի անարգել շրջանառությունը ԵՏՄ անդամ մյուս պետությունում պաշտպանված է ԵՏՄ պայմանգրով, գրում է Ռեգնումը:

Ըստ հավաստի տեղեկությունների, Մոսկվայի արբիտրաժային դատարանում քննվող վեճը եզակի դեպք չէ: Նմանատիպ վեճեր եղել են եւ կան նաեւ այլ երկրներում, մասնավորապես, Լիբանանում եւ Թայվանում վեճերը լուծվել են հօգուտ Ararat-ի, քանի որ իրավասու մարմինները գտել են, որ այդ ապրանքային նշանների միջեւ շփոթելու աստիճանի նմանություն չկա:

Իրավաբանական տարբեր հարցեր Արբիտրաժային դատարանն իհերկե կպարզի, սակայն ոչ պրոֆեսիոնալի տեսանկյունից էլ դժվար է պատկերացնել, որ կարելի է  Ararat-ը շփոթել Marlboro-ի հետ, հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ ռուսաստանցիների համար Ararat-ը, որպես անվանում, բավական հայտնի է: Եթե Լիբանանում կամ Թայվանում սպառողի համար Ararat-ը շփոթելու աստիճան նման չէ Marlboro-ին, ապա արդյոք շփոթելու աստիճան նման է ռուսաստանցի սպառողի համար, եւ եթե այդ երկրներում Ararat ապրանքային նշանի շրջանառությունն իրավաչափ է, ապա կարող է արդյոք ոչ իրավաչափ դիտվել ԵՏՄ անդամ պետությունում: Նաեւ անհասկանալի է Ֆիլիպ Մորիսի անհանգստությունն այն առումով, որ Ռուսաստանում ծխախոտի վաճառքի կետերում ծխախոտի արտադրանքը չի ցուցադրվում:Արդյոք կարող է սպառողը ծխախոտ  ընտրելիս, Ararat-ը շփոթել Marlboro-ի հետ, եթե այդ ապրանքները գնելիս տեսանելի չեն:

Ամեն դեպքում Ֆիլիպ Մորիս Բրենդ Սառլ ընկերությունը գտնում է, որ շփոթելու աստիճանի նմանություն կա եւ Ararat-ի շրջանառությունը խանգարում է Marlboro-ին: Վերջնական գնահատականը արբիտրաժային դատարանինն է: Չի բացառվում, որ Ararat-ը իսկապես խանգարում է Marlboro-ին, սակայն մրցակցային հարաբերություններում դա նորմալ եվ իրավաչափ երեւույթ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ