News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սնանկ ճանաչված «Էյր Արմենիա» ավիաընկերությունը վերադառնում է: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է ավիաընկերության առողջացման ծրագիրը:

«Պարտատերերի ժողովի ժամանակ մեր ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, ապա եւ հաստատվել է դատարանի կողմից: Կարծում եմ՝ ամռանն արդեն շուկա կվերադառնանք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ավիաընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունն առաջին հերթին պետք է սերտիֆիկատների ժամկետը երկարացնի, ապա վերականգնի կոդերը:

«Բիզնես ծրագրերում փոփոխություն է լինելու, քանի որ մեկ այլ հայկական ավիաընկերություն էլ է հայտնվել շուկայում»,- ասաց Սիրակ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ: Սակայն նոյեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ