News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այն պահից, ինչ փոխվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, թիմը որդեգրել է սոցիալական նախաձեռնություններին ակտիվորեն մասնակցելու եւ հասարակության հետ շփվելու ճանապարհը: Ակումբը կազմակերպում է հետաքրքիր նախաձեռնություններ, որի շնորհիվ «Բանանցի» երկրպագուները թիվը վերջին ժամանակներս ավելացել է:

Մասնավորապես, պարբերաբար իրազեկում են խաղերի մասին անցորդներին, խաղերի ընդմիջումներին տարբեր խաղարկություններ են իրականացվում երկրպագուների համար, ֆան-ակումբ է ձեւավորվում:

Բացի այդ, թիմն ակտիվորեն ներգրավված է սոցիալական տարբեր նախաձեռնություններում, «Բանանցի» ֆուտբոլիստներն ու մարզիչները այցելում են մանկատներ: «Բանանցը» համարվում է ամենից բաց թիմը Հայաստանում. ֆուտբոլիստներն ու մարզիչները հանգիստ շփվում են ֆուտբոլասերների հետ, որոնք իրենց սպասում են խաղերից հետո:

Օրերս էլ ֆուտբոլային ակումբի ակադեմիա էին այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի 7-րդ դասարանցիները: Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիների պատանիների շրջանում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրության մեծացումը, աշակերտները ցանկություն էին հայտնել հյուրընկալվել «Բանանցի» ակադեմիայում, տեսնել թե ինչպես են մարզվում ֆուտբոլիստները եւ ինչ պայմաններում են ապրում:

Կրտսեր ֆուտբոլասերներին դիմավորել են թիմի ներկայացուցիչները: Աշակերտները տեսան, թե ինչպես են մարզվում ֆուտբոլիստները ցուրտ եղանակային պայմաններում, ծանոթացան «Բանանցի» ակադեմիայի մարզադաշտերին, մասնակցեցին վարպետության դասերի:

Պարզվեց, որ պատանիների մի մասը երազում է դառնալ ֆուտբոլիստ: Նրանցից շատերը այս այցելությունից հետո անպայման զբաղվելու են ֆուտբոլով: Հետաքրքիրն այն էր, որ աղջիկ դպրոցականները իրենց ակտիվությամբ  ոչնչով չէին զիջում տղաներին՝ հավասար ֆուտբոլ էին խաղում, ինքնագրեր վերցնում ֆուտբոլիստներից: Աշակերտներին ընդունեց նաեւ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն, ով փոքրիկների հետ անմիջական զրույցում տեղեկացավ, թե որ թիմերին են երկրպագում եւ ինչ գիտելիքներ ունեն ֆուտբոլի մասին:

Հանդիպման ավարտին բոլոր աշակերտները նվեր գնդակներ ստացան «Բանանց» ակումբի կողմից, որոնք շատ արագ պատվեցին թիմի ֆուտբոլիստների ստորագրություններով: Ակումբը կազմակերպել էր նաեւ հյուրասիրություն երեխաների համար: Դպրոցականները հեռանալուց ասացին, որ այսուհետ հանդիսանում են «Բանանցի» երկրպագուներ եւ որ երբեք չէին մտածի, որ Հայաստանում կարող են նման հիանալի պայմաններ լինել ֆուտբոլ սիրող երեխաների համար:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ