News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած 21-ամյա Արա Փափազյանը դեպքի օրը հեծանիվով գնացել էր ընկերներին տեսնելու: Եղանակը լավ է եղել եւ Արան ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ դասընկերուհուն տեսակցության:

«Մոտավորապես ժամը իննի կողմերը միասին ման եկանք, մեր ընդհանուր ընկերներին տեսանք, հետո, որ արդեն տուն պետք է գնայի, ասաց, որ եղանակը լավ է ու ուզում է երգ լսելով հեծանիվ քշի: Իրար հաջող արեցինք, ինքը վերեւ բարձրացավ, որ հեծանիվը վերցներ: Հետո հեծանվով մեր դասարանի աղջիկներից մեկի բակ է գնացել, խնդրել ա, իջել է աղջիկը, մի քիչ խոսել են, որից հետո աղջիկն ասել է, որ եղանակը լավ չի, քամի ա սկսվել, գնա տուն: Դրանից հետո մյուս ընկերների մոտ ա իջել, մի քիչ ման են եկել: Հետո ես զանգեցի, որ պայմանավորվենք` հաջորդ օրը  դասի գնալու համար, ասաց, որ նաուշնիկով է, 20 րոպեից կհասնի, կզանգի: Բայց այդպես էլ չզանգեց»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արայի ընկերներից Արման Գաջելյան:

Արմանի խոսքով, Արայի ընկերները, որոնց նա հեծանվով գնացել էր տեսնելու, պատմել են, որ այդ օրը Արան հեծանիվը շատ վատ է վարել. «Հեծանվի դասերի երկուսեվ գնացել ենք, ընդհանուր, լավ էր քշում, բայց այդ օրը երեխեքին որ գնացել էր տեսնելու, պատմեցին, որ լավ չի քշել»:

Մեզ հետ զրույցում Արայի քեռին` Հենրիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ տղայի հարազատները մինչեւ հիմա դեպքի վերաբերյալ շատ կցկտուր տվյալներ ունեն, միայն գիտեն, որ երիտասարդն հեծանիվով է եղել եւ նրան սյան մոտ անգիտակից ընկած են գտել:

«Դեպքը եղել է երեկոյան 22:30-ի սահմանում: Անհայտ անձիք են հիվանդանոց տեղափոխել, որտեղից էլ Արայի համարով հորն են զանգել ու տեղեկացրել, որ նման դեպք է եղել: Տեղեկություններ չունենք` վկաներ կան, թե ոչ, ուղղակի մեկը կա, որը քննչական մարմիններին է ներկայացել եւ ինչ-որ բաներ պատմել, բայց  մեզ դեռ ոչինչ չեն ասել`  ինչ: Հեծանիվը վնասված է,  ղեկը թեքված,  նստատեղի ձախ հատվածում քերծվածք ու ցեխի հետք կա: Մենք կարծում ենք, որ սյանն է հարվածել, բութ մարմնի է հարվածել, որովհետեւ որովհետեւ իր մոտ էլ կոտրվածք ու սալջարդ չկար, հիմնական հարվածը գլխին է եղել»,-պատմեց Արայի քեռին:

Նշենք, որ 21-ամյա Արա Փափազյանը երեք ամիս առաջ էր բանակից եկել, նա ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Արա Փափազյանին գտել են Ավանի Սաֆարյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ գտնվող սյան կողքին անգիտակից ընկած: Նա մարտի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է երիտասարդին պատկանող հեծանիվը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի դատարանի որոշումը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը...
62-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն…
Սանկտ Պետերբուրգում տղամարդիկ նկատողության պատճառով այրել են միգրանտ վարորդի մեքենան
Opel-ում գտնվող երկու անձանց դուր չի եկել պատասխանը, նրանք ծեծի են ենթարկել Toyota-ի վարորդին, որից հետո...
Ավտոերթի մասնակից վարորդը առանց ամրագոտու էր և ծխում էր. Մեքենան տեխզննում չէր անցել. նրա մոտ հոգեմետ դեղահաբեր են գտել
Հունիսի 5-ին, ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն...
Պայթյունից տուժած 33-ամյա Գևորգը գազալցակայանի հարակից առևտրի կենտրոնի սեփականատերն է. մանրամասներ դեպքից
 Գազալցակայանում գիշերը տեղի ունեցած պայթյունից տուժած 33-ամյա Գևորգ Չերքեզյանը լցակայանի հարակից տարածքում գտնվող մեծածախ առևտրի կենտրոնի սեփականատերն էր. ընտանիքի հետ այդ ժամանակ առևտրի կենտրոնում էր գտնվում...
Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60%-ի այրվածք՝ թոքերի վնասումով. Պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ