News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան այլեւս առաջվանը չէ. այնտեղ կան մարդիկ, որոնք պատրաստ են հայերի հետ պայքարել հանուն արդարության, հանուն Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման: Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Արեւմտահայերի ազգային համագումարի» հիմնադիր, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Նա նշել է, որ նամակ է ստացել իր ընկերոջից, Դիարբեքիր նահանգի Սուրի քաղաքի նախկին քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշից, որին Թուրքիայի ղեկավարությունը դատապարտել էր Հայաստան այցելելու համար: «Թուրքիա վերադառնալուց անմիջապես հետո Դեմիրբաշին ձերբակալել են: Նրա կնոջը երկրից արտաքսել են: Աբդուլա Դեմիրբաշին մինչեւ հիմա հետապնդում են»,- պատմել է Արագած Ախոյանը:

Դեմիրբաշը, շարունակել է նա, դասավանդում էր Ստամբուլի համալսարաններից մեկում: «Նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից ու զրկել դասավանդման իրավունքից, որովհետեւ նա Թուրքիայի ղեկավարությանը չէր տեղեկացրել Հայաստան կատարած այցի մասին: Մենք դատապարտում ենք Թուրքիայի բռնապետական քաղաքականությունը»,- ամփոփել է Արագած Ախոյանը:

Հիշեցնենք, որ Սուրի քաղաքի նախկին քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը հայերենով ու թուրքերենով մի քանի հեքիաթ է հրատարակել, այդ թվում Հովհաննես Թումանանի «ՄԻ կաթիլ մեղրը»: Նրա նախաձեռնությամբ Դիարբեքիրի զբոսաշրջային ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով: Սուրի քաղաքի մուտքի մոտ էլ նաեւ հայերենով է գրված «Բարի գալուստ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ