News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր տարվա առաջին «Սուպեր կլասիկոյի» օրն է: «Բարսելոնան» տանը խաղալու է «Ռեալի» հետ, այդ պատճառով երեկոյան մոռանում եք ամեն բան և ժամը 22:30-ին գամվում հեռուստաէկրանների առջեւ: «Բարսելոնան» խաղին մոտենում է, իհարկե, բարձր տրամադրությամբ: Առաջին խաղում Լուիս Էնրիկեի թիմը պարզպես ոչնչացրեց «Ռեալին» մրցակցի դաշտում: Այն ժամանակ, երբ երկու թիմերն էլ ունեին չեմպիոնության հույսեր: Այժմ «Ռեալը» պետք է հաղթի, որպեսզի ինչ-որ կերպ վերականգնվի երկրպագուների աչքերում, իսկ «Բարսելոնային» այս հաղթանակը պետք է առաջին հերթին ոչ թե միավորների համար (անգամ պարտվելու դեպքում թիմը մեկ ոտքով արդեն չեմպիոն է), այլ թիմի լեգենդ Յոհան Կրոյֆի համար: Սա առաջին «Կլասիկոն» է լինելու առանց «թռչող» հոլանդացու: Կապտանռնագույների մարզչի խոսքով՝ «Ռեալի» դեմ տարած հաղթանակը այն է, ինչ կուզեր Յոհանը:

Տվյալներ

Այս երկու թիմերի վիճակարգությունը «Ռեալի» կողմը: Նրանք երկու հաղթանակ ավելի են տարել, քան կատալոնացիները և խփել 11-ով ավելի շատ գնդակ: «Բարսելոնան» այս պահին ունի 76 միավոր, Ռեալը՝ 66: Լա լիգայի երեք լավագույն ռմբարկուները հանդես են գալիս այս երկու թիմերում: Ռոնալդուն իր հաշվին ունի գրանցած 28 գոլ, Սուրաեսը՝ 26: Սակայն բոլորի ուշադրությունը լինելու է Մեսիի վրա: Եվ ոչ թե նրա համար, որ արգենտինացին այս պահին աշխարհում լավագույնն է, այլ նրա համար, որ հենց այս խաղում Մեսին կարող է խփել կարիերայի 500 գոլը: Բնականաբար, նա և բոլոր կուլեները կցանկանան, որ դա լինի հենց «Ռեալի» դարպասին: «Բարսելոնայի» մարզիչ Լուիս Էնրիկեն խաղից առաջ ասել է, որ ինքն անգամ բոլոր մարզումները իրար հետ գումարած կարիերայի ընթացքում այդքան գոլ չի խփել: Մեսի – Ռոնալդու դիմակայությունը միշտ էլ հետաքրքիր է լինում: Մեսին նաև «Կլասիկոների» պատմության լավագույն ռմբարկուն է իր 21 գոլերով: «Կլասիկոն» նաև MSN – BBC եռյակների դիմակայությունն է: Կասկած չկա, որ այս պահին «Բարսելոնայի» եռյակը լավագույն է, սակայն հարավամերիկացիները վերջին շաբաթում իրենց ազգային հավաքականներում հանդիպումներ անցկացնելու համար ինքնաթիռով երկար ճանապարհ են անցել, մինչդեռ Արքայական ակումբի տղաներից միայն Ռոնալդուն է աշխատել, իսկ Բենզեման և Բեյլը հանգստացել են: Վերջին հինգ խաղերում «Ռեալը» փխել է 18 գոլ՝ չկրելով ոչ մի պարտություն: «Բարսելոնան» խփել է 20 գոլ: Վերջին խաղում ոչ ոքի է խաղացել «Վիլյառեալի» հետ: «Բարսելոնան» շարունակում է իր անպարտելի հաղթարշավը Լա լիգայում: «Ռեալին» չպարտվելու դեպքում այդ թիվը կհասնի 23-ի:

Սպասելիքներ

Խաղը բացի նրանից, որ նվիրված է լինելու Յոյան Կրոյֆի հիշատակին, հետաքրքիր կլինի նաեւ նրանով, որ սա Զինդեին Զիդանի առաջին «Կլասիկոն» է գլխավոր մարզիչի պաշտոնում: Զիդանը և Լուիս Էնրիկեն իրար լավ են ճանաչում: Բոլորը հիշում են նրանց վեճը խաղի ժամանակ, իսկ ինչպիսին կլինի նրանց մարզչական դիմակայությունը, պարզ կդառնա այսօր: Էնրիկեն արդեն ապացուցել է, որ նրան հաջողվեց դառնալ մարզիչ, իսկ Զիդանին դեռ ծանր օրեր են սպասվում, սպասելիքները շատ են: Վնասվաքծներ ունեն երկու թիմերն էլ: «Բարսայում» չկա Մաթյոն, իսկ «Ռեալում»՝ Վարանը, բայց սրանք, իհարկե, « Կլասիկոյին» ոչ մի կերպ չխամրեցնող բացակայություններ են:

Ես եղել եմ թե՛ Մադրիդում, թե՛ Բարսելոնայում: Զգացել եմ երկու քաղաքների ֆուտբոլային շունչը: Եղել եմ «Սանտյագո Բերնաբեուում» և « Նոու Կամպում»: Որպես մարզադաշտ՝ «Ռեալինը» ինձ ավելի է դուր եկել: Երկու քաղաքներն էլ ապրում են ֆուտբոլով և ատում մրցակցին: Բայց կա մի բան, որն իսկապես կարելի է զգալ միայն հայտնվելով ըմբոստ Կատլոնիայում: «Բարսելոնա» թիմը իսկապես նրանց համար ավելին է, քան պարզապես ֆուտբոլային ակումբ, դա նրանց փիլիսոփայությունն է, նրանց ուղերձն աշխարհին, ինչպես նաև ըմբոստությունը: Այդ պատճառով, երբ շատերն ասում են, որ այս «Կլասիկոն» այդքան մեծ նշանակություն չի ունենա, քանի որ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտված է: «Ռեալին» սպասվում է հեշտ մրցակից «Վոլֆսբուրգը», իսկ «Բարսելոնային» պինդ կորիզ «Աթլետիկոն»: Ես հավատում եմ նրան, ինչ տեսել եմ: «Բարսելոնայի» երկրպագուների համար «Կամպ Նոու» մտնող մրցակիցը պետք է մահանա դաշտում: Այդ պատճառով այսօր մենք չենք ձանձրանա:

Կանխատեսում

Հաշվի առնելով թիմերը վերջին գոլառատ խաղերը՝ ես կարծում եմ, որ այս խաղում կգործի տոտալ շատ տարբերակը: «Բարսելոնան» տանը կհաղթի և ռիսկի կգնամ ու կասեմ, որ Մեսին կհագնի 500 համարով մարզաշապիկ:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ