News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի դուստրերի մասնաբաժինը երկրի ոսկու արդյունահանման բիզնեսում կարող է հինգ անգամ ավելի լինել նախորդ գնահատականներից: Այս մասին են վկայում «Պանամայի փաստաթղթերը»: Ըստ ՌԲԿ-ի, պետությանը բաժին է հասնում այդ բիզնեսի եկամուտի միայն 30%-ը:

Mossack Fonseca իրավաբանական կազմակերպության փաստաթղթերի համաձայն, որոնք տեղեկատվության արտահոսքի հետեւանքով հայտնվել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) լրագրողների եւ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) ներկայացուցիչների ձեռքում, Իլհամ Ալիեւի դուստրերը վերահսկում են երկրի ոսկի արդյունահանող 6 ընկերություններից կազմված կոնսորցիումի 56%-ը: 2006 թվականին Ադրբեջանի իշխանությունները (այդ ժամանակ նախագահն արդեն Ալիեւն էր) գաղտնի համաձայնագիր են ստորագրել, որի արդյունքում նախագահի դուստրերին պատկանող ընկերությունների շահույթի 70%-ը պատկանել է նրանց, եւ միայն 30%-ը՝ պետությանը:

Փաստաթղթերի համաձայն, 2006-ին Ադրբեջանի նախագահը միլիարդավոր դոլարներ արժեցող վեց ոսկու հանքավայրերի կառավարումը փոխանցել է Մեծ Բրիտանիայից՝ մեկ (Globex International LLP) եւ օֆշորային երեք ընկերությունների (Londex Resources S.A., Willy & Meyris S.A, Fargate Mining Corporation): Այս չորս կազմակերպությունները Հանքային ռեսուրսների ադրբեջանական միջազգային ընկերության (AIMROC) սեփականատերերն են, որի ստեղծման մասին հայտարարվել է նույն տարում: Այն ժամանակ Ադրբեջանի իշխանություններն այն ներկայացրեցին որպես բրիտանա-պանամա-ճապոնական ձեռնարկություն, սակայն, լրագրողական կոնսորցիումի համաձայն, հիմնադիր-ընկերությունները պարզապես դրածո են, իսկ ճապոնական компания Mitsui Mineral Development Engineering Co. Ltd-ի մասնակցությունը սահմանափակ է. այն նախագծի վերահսկիչն է եւ սեփականության իրավունք չունի:

2012 թվականին Radio Free Europe-ի եւ OCCRP-ի համատեղ հետազոտությունում նշվում էր, որ Globex International LLP-ի հետեւում կանգնած են Ալիեւի դուստրերը (այս ընկերությանն է պատկանում ոսկի արդյունահանող կոնսորցիումի 11%-ը): Բայց հիմա պարզվում է, որ Ալիեւի աղջիկներն ավելի մեծ մասնաբաժին ունեն, քան նախկինում էր հաղորդվում:

Mossack Fonseca-ի տվյալներով, Արզու եւ Լեյլա Ալիեւներին է պատկանում նաեւ պանամական Londex Resourses S.A. ընկերությունը, որը կոնսորցիուում 45% մասնաբաժին ունի: Այսպիսով, Ալիեւների ընտանիքին է պատկանում երկրի՝ մեծությամբ երկրորդ ոսկի արդյունահանող ընկերության 56%-ը: Եվս մեկ ընկերություն՝ Fargate Mining Corporation-ը, վերահսկվում է Ալիեւի մտերիմներից Նասիվ Հասանովը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:

Դեռեւս 2013 թվականին ICIJ-ի կատարած ուսումնասիրության համաձայն, Ալիեւն ու նրա կինը՝ Մեհրիբանը, 2003-ին ձեռք են բերել Բրիտանական Վիրգինյան կղզիների իրավասության տակ գործող Rosamund International Ltd. ընկերությունը: Այդպիսով, իբր, Ալիեւն օրենք է խախտել, քանի որ պատգամավորի, այնուհետեւ՝ նախագահի կարգավիճակը նրան արգելում է բիզնեսով զբաղվել: Բացի այդ, նախագահի դուստրերը՝ Արզուն եւ Լեյլան, 2008 թվականին դարձել են Բրիտանական Վիրգինյան կղզիների եւս երեք օֆշորային ընկերությունների սեփականատերերը (Arbor Investments, LaBelleza Holdings Limited եւ Harvard Management Limited):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ