News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Լիտվայում վստահ են՝ հայերից որեւէ մեկը սադրանքի չէր ենթարկի Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, հայտարարել է Լիտվայի Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար, Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի խմբի անդամ Դալիա Կուոդիտեն (Dalia Koudite)՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

Անդրադառնալով ադրբեջանական բանակի կողմից սահմանամերձ Թալիշ գյուղում երեք տարեց մարդկանց հանդեպ կատարված սպանդին, նա նշել է. «Դա սարսափելի է, ես հազիվ եմ զսպում արցունքներս, նՆախ եւ առաջ կցանկանայի իմ խորին ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, ես սգում եմ նրանց հետ մեկտեղ»:

«Լիտվայի արտգործնախարարը եւ ողջ միջազգային հանրությունը հայտարարել են՝ այն, ինչ այժմ կատարվում է, պետք է դադարեցվի, որքան հնարավոր է շուտ: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է: Սա հասկանում են բոլորը, հավանաբար բացի պարոն Էրդողանից, որը հանդես եկավ հունից հանող հայտարարութամբ՝ նշելով, որ այսկերպ Լեռնային Ղարաբաղը հնարավոր է նորից միացնել Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ այսօր, երբ տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը, կձեռնարկվեն արտառոց միջոցներ: Պետք չէ կարծել, որ իրադրությունը կկարգավորվի ինքն իրեն, առանց միջազգային հանրության միջամտության»,-նշեց Դալիա Կուոդիտեն:

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավարն ընդգծեց, որ Լիտվայում այժմ կան բազմաթիվ տարբերակներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հետ, բոլորն ինչ-որ կերպ փնտրում են հարցերի պատասխաններ:

«Երբ Ադրբեջանը հանդիմանում կամ մեղադրում է հայկական կողմին առ այն, որ վերջինս է սկսել այս ամենը, Լիտվայում բոլորը հանգում են այն կարծիքին, որ քիչ է հավանականությունը, որ Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին հարկավոր լիներ նման իրադրություն: Լիտվայում համակարծիք են, որ հայերից որեւէ մեկը սադրանքի չէր ենթարկի Ադրբեջանին՝ վտանգելով մարդկային կյանքեր»,-ասաց նա:

Դալիա Կուոդիտեն հույս հայտնեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն դառնա խաղահարթակ հզոր տերությունների համար, որոնք նրա խոսքով՝ իրենց շահերն ունեն այս իրադրության մեջ եւ փորձում են օգտվել այս սառեցված հակամարտությունից:

Այն հարցին, թե ինչ ուղերձ կհղի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար, որը նաեւ եղել է Արցախում, Դալիա Կուոդիտեն նշեց. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, միմիայն խաղաղություն, որը կարող է դառնալ բնականոն կյանքի գրավականն իրենց պետության կերտման գործում: Արցախցիներին մաղթում եմ ոգու կորով եւ ցանկանում եմ, որպեսզի երեխաներ չզոհվեն Լեռնային Ղարաբաղում: Ես ԼՂ ժողովրդի հետ եմ, ես աղոթում եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն տիրի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ