News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մարտունու Զորավան գյուղում ապրիլի 2-ին «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետեւանքով մահացած 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը արկի ընկնելու վայրից մետրերի հեռավորության վրա է եղել: Այս մասին Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում պատմել է մահացած երեխայի հարեւանուհին, որը պայթյունից րոպեներ առաջ նրա հետ է եղել:

«Վաղարշակի (Վաղինակին գյուղում այսկերպ էին դիմում-խմբ) հետ էի՝ մեր շենքի դիմաց, ընկերուհիս զանգեց, ասեց մի քիչ առաջ արի միասին գնանք դպրոց: Վաղարշակին ասեցի՝ կանգնի, ես գնամ ընկերուհուս մոտ, գամ: Երբ արդեն գնում էի, շենքի դիմաց մի ձայն լսեցի, գլուխս բարձրացրի, ոչինչ չէր երեւում, սաղ երկինքը կարմիր էր, ու ընկա գետնին»,-պատմել է Արփինե Ղուկասյանը:

Պայթյունի ականատես Արփինեն դեպքից այլ մանրամասնություններ չի հիշել, ուշքի է եկել այլ վայրում:

«Հետո ես էլ չեմ հիշում, աչքերս բացեցի, տեսնեմ՝ Վաղարշակենց նկուղում եմ: Դուրս եկա պատշգամբ, մայրիկս վազում էր: Մայրիկիս հետ գնացինք նկուղ, բայց մի մարդ եկավ, ասաց, որ դրսում վիրավոր երեխաներ կան: Ես ու մայրիկս դուրս եկանք, Վաղարշակի մամային տեսանք, ձեռքերը արյունոտ վազում էր»,-պատմել է Արփինեն:

Նշենք, որ Վաղինակ Գրիգորյանը զինվորականի որդի էր, ընտանիքով բնակվում էին Զորավան գյուղում: 12-ամյա Վաղինակը սպանվել է դպրոցում:  Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորվել էին Վաղինակ Գրիգորյանի եղբայրը եւ ընկերը: Նրանք վիրահատության են ենթարկվել, վիճակները կայուն ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ