Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են միավորել երկու երկրների ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը կարգավորելու համար: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ քննարկել են «նորմանդական ձեւաչափով» համատեղ աշխատանքներն ակտիվացնելու ուղիները, Սիրիայում եւ Լիբիայում իրադրության կարգավորման հեռանկարները: