News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւին հարկավոր է միջազգային տրիբունալի դատին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների համար: Այս մասին ասված է Assadakah Italia դաշնության եւ Onlus արաբա-իտալական եւ միջերկրածովյան կենտրոնի հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, ասված է.

«Կազմակերպությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը եւ հայտարարում Բաքվի բանակի ռազմական հանցագործությունների, միջազգային իրավունքի մշտական խախտումների մասին, ինչպիսիք են ադրբեջանական հրետանու կողմից բնակավայրերի, դպրոցների գնդակոծությունները, Ղարաբաղում հայ զինվորականների գլխատումը եւ գլուխները հանդիսավորությամբ ցուցադրելը, Թալիշ գյուղում սեփական տանը տարեց հայ զույգի բարբարոսական սպանությունը:

Assadakah Italia դաշնությունը պահանջում է, որպեսզի Ադրբեջանի բռնապես Իլհամ Ալիեւը միջազգային դատարանի առջեւ կանգնի եւ դատապարտվի որպես ռազմական հանցագործ՝ այդ դաժանությունների համար պատասխանատու պաշտոնատար այլ անձանց հետ միասին:

Դաշնությունը լուրջ անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության առիթով եւ Ադրբեջանի կողմից հայ եւ քրիստոնյա բնակչության էթնիկ եւ կրոնական զտումների մտավախություն ունի: Այս վտանգն առկա է նաեւ այն պատճառով, որ ադրբեջանական զինվորների շարքերում նաեւ Իսլամական պետության զինյալներ կան: Վերջին ամիսներին Անկարայի եւ Բաքվի լրատվամիջոցները տուն վերադարձած ադրբեջանցի զինյալների մասին մի շարք հոդվածներ են հրապարակվել: Նշվում է առնվազն 3 հազար զինյալների մասին, որոնցից շատերը ներկայում Ադրբեջանում են եւ պետք է վտանգավոր ահաբեկիչներ համարվեն:

Assadakah Italia դաշնությունը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց վտանգը նրանում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կարող է մարդկության դեմ նոր հանցագործություն կատարել:

Assadakah Italia դաշնությունն Իտալիայի կառավարությանն ու խորհրդարանին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ: Անհրաժեշտ է, որպեսզի Իտալիան կոշտ դիրքորոշում ցուցաբերի նաեւ ահաբեկչության վտանգավոր հետեւանքների դեմ, որոնք կարող են լինել Ադրբեջանից: Դաշնությունն իշխանություններին կոչ է անում հետեւել հրադադարի մասին միջազգային համաձայնություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ