Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսված է նաեւ հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին Երեւանում, սակայն այն հետաձգվել է եւ տեղի է ունենալու ապրիլի 12-ին Մոսկվայում: Երեւանում հանդիպման չեղարկումը պատճառաբանել են նրանով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտության սրացման ժամանակ մյուս երկրների՝ այդ թվում ՌԴ-ի վարչապետների մասնակցությունը նման միջոցառմանը կարող է գնահատվել որպես աջակցություն կողմերից մեկին: Սա բուռն դժգոհություն է առաջացրել Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում:




























