News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր տեղի կունենան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան մյուս երկու խաղերը: Երեկվա խաղերի կանխատեսումները ճիշտ դուրս եկան: Ես կռահեցի թե՛  «Ռեալի» խաղի արդյունքը, թե այն, որ «Սիթին» կանցնի հաջորդ փուլ: Այսօրվա խաղերից,  «Աթլետիկո» Մադրիդ - «Բարսելոնա» խաղը, իհարկե, ավելի ինտրիգային է, քան մյուսը՝ «Բենֆիկա» – «Բավարիա»: Չնայած երկու խաղերում էլ ելքը որոշվելու է այսօր:

«Բարսելոնան» կարող է զարմացնել... 

«Բարսելոնան» մրցաշարի ֆավորիտն է: Երբ տեղի էր ունենում վիճակահանությունը, ես կարծում էի, որ միակ թիմը, որը կարող է դուրս հանել գործող չեմպիոնին մրցաշարից՝ «Աթլետիկոն» է: Դիեգո Սիմեոնեի թիմ շատերի կարծիքով խաղում է հակաֆուտբոլ, բայց կարեւորը արդյունք է: Մենք տեսանք, թե ինչպես «Աթլետիկոն» տանը հաղթեց Մադրիդի «Ռեալին»` թույլ չտալով նրա ուժեղ հարձակողական եռյակին դառնալ գոնե մեկ գոլի հեղինակ: Թիմերի առաջին խաղը Բարսելոնայում ավատվեց 2:1 հաշվով: 

Դրսում  խփած գնդակն արդեն իսկ մեծ առավելություն է մադրիդցիների համար:
«Աթլետիկոն» այս անգամ նույնպես կփորձի խաղալ իր սիրած խաղը՝ փակ ֆուտբոլ եւ հակագրոհներ: 1:0 հաշիվը նրան լիովին ձեռք կտա: Այս խաղում կբացակայի Ֆերնանդո Տորեսը՝ նախորդ խաղի գոլի հեղինակն ու դաշտից հեռացված ֆուտբոլիստը:
Մադրիդցիների գոլի ամենամեծ հույսը, իհարկե, Անտուան Գրիզմանն է, ով Լա Լիգայի վերջին խաղերում դարձել է երկու գոլի հեղինակ:
«Բարսելոնան» իր հերթին սպասելու է Մեսիի 500-րդ գոլին: Արդեն չորս խաղ է արգենտինացին չի կարողանում գրավել մրցակցի դարպասի: Լուիս Սուարեսը Լա Լիգայի վերջին խաղը բաց էր թողել եւ հիմա թարմ ուժերով կմիանա «Բարսելոնային»: 
Նախաղաղային մամուլի ասուլիսին Դիեգո Սիմեոնեն ասաց, որ «Բարսելոնան» ավելի ուժեղ է իր թիմից, սակայն «Աթլետիկոն» ի զորու է հաղթել «Բարսելոնային»:

Իր հերթին կապտանռնագույների մարզիչը՝  Լուիս էնրիկեն ասաց, որ «Աթլետիկոն» այն թիմն, է որը գիտի թե ինչպես է պետք խաղալ «Բարսելոնայի» դեմ:
Այս խաղում ամեն արդյունք կարելի է սպասել: Թիմերի հաջորդ փուլ անցնելու հավանականությունը գնատահում եմ «Աթլետիկո» – «Բարսելոնա» 49- 51 %: 
Կարծում եմ` կգրանցվի  1:2, կամ 1:1 հաշիվ:

Պայքարը շարունակվում է

«Բավարիան» Լիսաբոնում խաղալու է «Բենֆիկայի»  դեմ: Պորտուգալական թիմը, որը տասնամայկաներ շարունակ տանջվում է հանրահայտ Բելա Գուտմանի անեծքից, իր երկրպագուների հետ դժողք է պատրաստել գերմանացիներին: Պեպ Գվարդիոլայի թիմը տանը նվազագույն  հաշվով հաղթեց մրցակցիցն՝ դրանով իսկ մրացավեճի ելքը վճռելը  թողնելով Լիսաբոնում:  «Բենֆիկան» պետք է ամեն գնով դառնա գոլի հեղինակ: Մի կողմից դա ձեռնտու է գերմանացիներին: Մրցակիցը կբացվի, իսկ «Բավարիան» կարողանում է հեշտ պատժել նման խաղի ժամանակ, մյուս կողմից էլ «Յուվենթուսի» հետ վերջին խաղն ապացուցեց, որ «Բավարիայի» հետ պետք է պաշտպանությունից խաղալ: Հատկապես, որ գերմանացիների պաշտպանողական գիծը մեղմ ասած այդքան էլ լավ վիճակում չէ:

«Բավարիայում» գոլի հեղինակ կարող են դառնալ Լեւանդովսկին, Մյուլերը: Ինչո՞ւ չէ նաեւ Նոյերը (դա նրա երազանքն է), իսկ «Բենֆիկայում»՝ Կոնստանտինոս Միտրոգլուն: 
Խաաղից առաջ երկու մարզիչներն էլ ասել են, որ ձգտելու են հաղթելու, ինչն էլ, իհարկե, բնական է: Բայց այն, որ «Բավարիան» կարող է դուրս մնալ մրցաշարից անհավանական է թվում:

Այս խաղում ես հավատում եմ «Բավարիայի» հեշտ հաղթանակին՝ 1:3 կամ 0:3 հաշվով:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ