News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը


«Ընկերասեր, աշխույժ, դաստիարակված, չեմպիոն տղա էր»: Այսպես են բնորոշում ապրիլի 14-ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Գեւորգյանի մասին հարեւանները:

«Նրա նման կշռադատված, համեստ տղա չէիք գտնի ամբողջ բակում, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Մանվել Գեւորգյանի հարեւանուհին` Աննա Ներսեսյանը:

Մանվելը փոքրուց սպորտով էր զբաղվում, հասցրել էր հանրապետական ու միջազգային մրցույթների մասնակցել ու հաղթել:

«Նվիրված, պարտաճանաչ տղա էր: 7 տարեկանից մոտս կարատե էր պարապում. Եվրոպայի «Գրան Պրին» է շահել, Շոտլանդիայում, Իտալիայում, Վրաստանում մրցույթներում մեդալներ է շահել: Որ հաղթում էր, ու մեր դրոշը բարձրանում էր, հուզմունքից աչքերը լցնում էր... Դեռ փոքրուց գիտեր` հայրենիքն ինչ է, հայրենասիրությունն ինչ է»,- ասում է Մանվելի մարզիչը` Արմեն Մակյանը:

Մանվելը Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանող էր, ուսման առաջին կուրսն ավարտելուց հետո 2015թ.-ի հուլիսին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիի զորամասերից մեկում:

«Գոհ էր ծառայությունից, միայն լավն էր պատմում: Ասում էր` թող թուրքերը վախենան, մենք վախենալու բան չունենք: Ասում էր` դուք հանգիստ եղեք, ես ձեր թիկունքը պահում եմ»,- նշում է մարզիչը:

Մանվելը ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 14-ի երեկոյան էր խոսել, ասել էր` ամեն ինչ կարգին է, դիրքեր եմ բարձրանում, իջնեմ, կզանգեմ:

«Բոլորիս հետ խոսեց, տատ ու պապի, քրոջ, բարեկամների, ասաց` կզանգի, ու էլ չզանգեց... Չեմպիոն էր տղես, հիմա էլ հերոս դարձավ»,- ասում է Մանվելի հայրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ