News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթում լավագույնը ճանաչված «Ականավոր»  թիմի անդամները մտադիր են ռոբոտի վրա վերջին շտկումներն անելուց հետո այն ներկայացնել Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործող ռոբոտաշինության խմբակի սաներին եւ կիսվել ծրագրային գաղտնիքներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ականավոր»  թիմի ավագ Գոռ Վարդանյանը։

«Պլանավորում ենք մեր արած աշխատանքի մի մասը ապակոդավորենք եւ ներկայացնենք մյուս մասնակիցներին, որպեսզի մեր ծրագիրն օգտագործելով՝ նրանք ներդնեն իրենց ռոբոտների մեջ եւ հետագայում օգտագործեն։ Մեր պրոյեկտում մասեր կան, օրինակ՝ հեռակառավարումը, տվյալների փոխանցումը սերվեր եւ պատկերավոր ցուցադրումը, որոնք շատ կօգնեն մյուս մասնակիցներին իրենց ռոբոտները թեստավորելու ժամանակ»,- նշեց Գոռ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ «Ական փնտրող ռոբոտ»  մրցույթին մասնակցելու գաղափարն առաջացել է դեռ դեկտեմբերին, երբ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իր ուսանողներին առաջարկել է թիմ ստեղծել եւ հայտ ներկայացնել (Գոռ Վարդանյանը դասախոսում է Սլավոնական համալսարանում, նա նաեւ Fime Tech ընկերության հիմնադիրն ու գլխավոր ինժեներն է՝ հեղ․)։

«Թիմում ընդգրկվեցին մեր լավագույն ուսանողներից երեքը, հետագայում մեզ միացավ նաեւ Fime Tech-ի աշխատակիցներից մեկը, ով ռոբոտի մեխանիկական մասն ապահովեց, ծրագրային մասն ամբողջությամբ ուսանողներն արեցին»,- ասաց Գոռ Վարդանյանը։

Այսօր արդեն թիմի ավագը հպարտությամբ է խոսում իր ուսանողների պրոֆեսիանալիզմի եւ թիմում աշխատելու ունակությունների մասին, որոնք էլ դարձան մրցույթում հաղթանակ տոնելու երաշխիքները։

«Ուսանողներն ընդամենը 2 ամիս են աշխատել ռոբոտի վրա, նրանք այդ աշխատանքը ոչ թե մրցույթին մասնակցելու համար են արել, այլ վերաբերվել են որպես ավելի լուրջ պրոյեկտի, հենց դա է պատճառը, որ մենք հաղթեցինք»,- նշեց նա։

Գոռ Վարդանյանի խոսքով՝ թիմի անդամները պատրաստվում են 600․000 դրամ պարգեւավճարը նվիրաբերել Արցախին։

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 16-ին «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում հաղթող ճանաչվեց Երեւանի «Ականավոր»  թիմը՝ պարգեւատրվելով 600․000 ՀՀ դրամով: Երկրորդ տեղն զբաղեցրեց Գյումրին ներկայացնող Android թիմը՝ պարգեւատրվելով 400․000 հազար ՀՀ դրամով: Digital Cloud թիմը զբաղեցրեց երրորդ պատվավոր տեղը, եւ պարգեւատրվեց 260․000 ՀՀ դրամով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ