News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հրազդան քաղաքի «Սիրո կայարան» ռեստորանում Արամ Դանիելյանը մեծ շուքով նշում էր իր հաղթանակը: Հրավիրված էր ողջ «թիմը»՝ քաղաքապետարանի բաժնի ու շտաբի պետեր, ընտրությունների օրը ջանք ու եռանդ չխնայած անձինք: Մեզ ասացին, որ հաղթանակը ՀՀԿ վերնախավի հետ էլ առանձին է նշվելու։ Բայց երեկ ոչ բոլոր բաժնի պետերն էին հրավիրվել ուտուշ-խմուշին:

Նախընտրական վերջին օրը քաղաքապետի մրցակցի հանրահավաքում ելույթ ունեցած կրթության, մշակույթի եւ երիտասարդության բաժնի պետ Անահիտ Նազարյանը ոչ միայն չէր հրավիրվել, այլեւ հայտնվել է «սեւ ցուցակում»։ Նա իր ելույթում ներկայացրել էր քաղաքապետարանում տիրող գաղջ մթնոլորտը, մանկապարտեզների, երաժշտական դպրոցների անմխիթար վիճակը։ Ասել էր, որ քաղաքապետարանը ղեկավարում է ոչ թե Արամ Դանիելյանը, այլ ինչ-որ կանայք, իսկ քաղաքապետի խորհրդակցություններում հաճախ են հնչում սեռական բնույթի հայհոյանքներ։

Ըստ որոշ աղբյուրների, այդ ելույթի ժամանակ քաղաքապետի ինքնազգացողությունը վատացել է: Այժմ նա հրահանգել է քաղաքապետարանի բոլոր աշխատողներին չբարեւել-չխոսել բաժնի պետ Անահիտ Նազարյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ