News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լոնդոն կատարած այցելությունը եզրափակել է Քեմբրիջի դքսի եւ դքսուհու՝ Ուիլյամի եւ Քեյթի, ինչպես նաեւ արքայազն Հարիի հետ մասնավոր ընթրիքով։ Նա շփվել է բրիտանական գահի 2-ամյա ժառանգորդ արքայազն Ջորջի հետ, ով դուրս էր եկել Օբամայի հետ ծանոթանալու գիշերազգեստով։

Ջորջը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ նրա կնոջը՝ Միշել Օբամային ողջունելու էր գնացել գիշերազգեստով, որի վրայից մանկական սպիտակ խալաթ էր հագել, քանի որ արդեն բավական ուշ ժամ էր։ Ծնողները նրան թույլատրել էին ուշ պառկել քնելու, որպեսզի նա ցույց տա, թե ինչպես է կարողանում քշել փայտե ձին, որը նրան էին նվիրվել Օբամաները, երբ նա նոր էր ծնվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ