News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մատենադարանում ավարտվել են «Aurora Dialogues»-ի շրջանակում կազմակերպված քննարկումները:

Եզրափակիչ ելույթում «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրանի նախագահ Վարդան Գրեգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ նշելով, որ անցյալն ինքնին անօգուտ է. «Մենք գործ ունենք ներկայի հետ: Մենք վերցնում ենք ներկան, հետո հետ գնում՝ փորձելով գտնել այժմյան խնդիրների աղբյուրը»:

«Մենք հանդիպում ենք այստեղ (Մատենադարանում - խմբ.) ոչ միայն այն պատճառով, որ սա հայերի համար սրբազան վայր է: Այստեղ 17 հազար ձեռագրեր են պահվում: Կարեւոր է հիշել, որ հայերը փրկել են ոչ միայն հայերեն ձեռագրեր, այլեւ թուրքական, ռուսական, իրանական, եզդիական: Դա գոյության վկայություն է»,- հայտարարեց Վարդան Գրեգորյանը:

Մի քանի ժամ տեւած քննարկումների մասնակիցները չորս նիստով քննարկել են Եվրոպայում փախստականների, միգրացիոն ճգնաժամի խնդիրները, կանանց դերը հակամարտությունների կարգավորման եւ լրագրողների դերը՝ անաչառ լրատվության ներկայացման հարցում:

Քննարկումներին մասնակցել են առաջատար իրավապաշտպաններ, իրավաբաններ, լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:

«Aurora Prize» մրցանակը հիմնվել է՝ Հայոց ցեղասպանության վերապրածների անունից իրենց փրկարարներին երախտագիտություն հայտնելու համար: Ի հիշատակ այն խիզախության, որ նրանց դրսեւորել են 100 տարի առաջ, մրցանակը շնորհվելու է հանուն ուրիշների գոյության իրենց զոհաբերող ժամանակակից հերոսներին:

Մրցանակի հիմնադիրներն են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է վաղը՝ ապրիլի 24-ին, Երեւանում: Հաղթողի անունը հրապարակելու է Ջորջ Քլունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ