Պակիստանյան միջազգային ավիաուղիների՝ Մանչեսթեր-Նյու Յորք չվերթն իրականացնող Բոինգ-777 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայի Շենոն օդանավակայանում:
Airlive մասնագիտացված կայքի փոխանցմամբ, վայրէջքի մասին որոշումն ընդունվել է օդանավի սրահի զուգարանում բարձրացած ծխի պատճառով:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, օդանավում 205 ուղեւոր եւ անձնակազմի անդամ կար: