News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պատմության ընթացքում չի եղել մի փուլ, երբ փախստականներ չեն եղել, կամ նրանք խնդիրներ չեն ունեցել։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է հոլիվուդյան դերասան, կինոմատոգրաֆիստ եւ բարերար Ջորջ Քլունին։

Նա պատմել է, թե ինչպես է միացել «100Կյանք» նախաձեռնությանը եւ «Ավրորա» մրցանակաբաշխությանը։

«Միացա, քանի որ այն հատուկ է իր փիլիսոփայությամբ։ Երբ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մեր հայացաքը հղում ենք դեպի ապագա։ Երբ հանդիպեցի Ռուբենին, որոշեցինք մի նախաձեռնություն ստեղծել, որով կբացահայտենք մարդկանց, որոնք ցեղասպանությունների դեմ պայքարում են նաեւ այսօր։ Ավրորա մրցանակը տուրք է խիզախներին, որոնք այսօր էլ պայքարում են մարդկանց իրավունքների համար»,- ասել է Քլունին։

Նա նկատել է, թե դա հեշտ գործ չէ։ «Պատմության ընթացքում չի եղել մի փուլ, երբ փախստականներ չեն եղել, կամ նրանք խնդիրներ չեն ունեցել։ Շարունակ պետք է խոսել եւ տարածել այն գաղափարը, որ այս մարդիկ չեն լքել իրենց տները, նրանք հեռացել են, քանի որ ստիպված էին»,- ասել է նա՝ հիշատակելով Սիրիայի դեպքերը, օրեր առաջ խորտակված նավը, երբ 500-ից ավելի փախստականներ զոհվեցին, որոնք ուզում էին փրկվել տեղահանությունից։

«Պարտավոր ենք անընդհատ խոսել այդ մարդկանց մասին։ Ցեղասպանությունից 100 տարի անց շատերն ասում են՝ իմանայինք, թույլ չէինք տա։ Բայց իմանալուց հետո եղան Սուդանը, Կամբոջան, Դարֆուրը։ Այսօր էլ ուղիղ եթերում տեսնում ենք, ու ի՞նչ ենք անում»,- հարցնում է Քլունին։

Հարցին՝ արդյոք Հոլիվուդում կիսում են իր մարդասիրական համոզմունքները, Քլունին նշել է, թե ոչ բոլորը, բայց իր ընկերները՝ Մեթ Դեյմոնը, Բրեդ Փիթը, Ջոլին ակտիվորեն մասնակցում են։ «Նախ, դա պատասխանատվության զգացումն է։ Ոչ միայն դերասանները, այլեւ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի»,- ասել է Քլունին՝ ընդգծելով, որ իր պատանեկությունն անցել է 70-ականների Ամերիկայում, երբ մարդու իրավունքների համար բուռն պայքար էր գնում, հանրահավաքներ, բողոքի ակցիաներ. «Ես մեծացել եմ համոզմամբ, որ իմ ձայնը կարեւոր է»։ 

Նա նաեւ մեկնաբանել է, թե ինչու իր կինը՝ փաստաբան Ամալ Քլունին չի ժամանել Հայաստան։ Նա նշել է, թե կինը հանդիպում ունի սենատոր ՄքՔեյնի հետ, ներկայացնելու ադրբեջանցի կալանավորված իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովայի գործը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում անմար կրակի մոտ
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և փոխդեսպան Չիփ Լեյթինենը...
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին…
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե…
Էրդողանը կրկին ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ
Էրդողանը հավասարապես է դիտարկել ցեղասպանության ենթարկված հայերի ու կոտորածի հեղինակ թուրքերի ցավերը...
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ կատարվող հանցագործության ընդլայնումն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական…
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր…
Ամենաշատ