News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը տեղի է ունեցել արտաքին վտանգից, զինվորի կյանքից ելնելով, ոչ թե ներքաղաքական զարգացումներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն` անդրադառնալով այս հանդիպման համատեքստում ներքաղաքական  կանխատեսումներին: 

«Ինձ բացարձակ չի հետաքրքրում ո՛չ ներքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը, ո՛չ էլ ռեյտինգի վերաբերյալ: Վտանգից, ամենալուրջ մարտահրավերից ու զինվորի կյանքի խնդրից ելնելով է տեղի ունեցել այդ քաղաքական հանդիպումը: Սա դրական արդյունք արդեն տվել է, մենք էլի կշարունակենք էս դաշտում զինվորի ոգին, մարտունակությունը ուժեղացնել: Մնացած դաշտերում սա ամենեւին չի տարածվում»,-ասել է Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է այս հանդիպումից հետո ՀԱԿ-ի ուղղությամբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի թիմակիցների հարձակումներին, Մանուկյանն ասել է. «Այս պահին այդ խնդրի շուրջ ներքաղաքական տարաձայնությունները ձեռնտու չեն եւ չեն նպաստում զինվորի խնդրին, այդ առումով ես չեմ էլ մեկնաբանում Ձեր նշած հարցը: Այս  պահին մեր ռեյտինգը իջել է, թե բարձրացել է, դա ինձ համար կարեւոր չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը մշտապես այսպիսին է եղել` արտաքին վտանգի դեպքում պատրաստ եմ ցանկացածին աջակցել  Հայաստանի սուվերենությունը, անկախությունը պահելու համար»:

Արամ Մանուկյանը վստահեցրել է, որ հանրության կողմից դրական արձագանքի է արժանացել հանդիպումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ