News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը


Որեւէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը օգտվելով իր լիազորություններից, իր դիրքից, հարստություն է կուտակել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ես չեմ լսել, որ որեւէ մեկն ասի՝ վարչապետը այս-այս մոնոպոլիաներն ունի եւ հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որեւէ մեկը նման հարցազրում կանի, ես պատրաստ եմ պատասխանել».-ասել է նա:

Վարչապետի խոսքով, իշխանությունը որեւէ մեկին չի հովանավորել, չի էլ հովանավորելու, որ նա հարկեր չվճարի եւ հարստանա ապօրինի: «Դրան դեմ ենք, դեմ ենք եղել, դեմ ենք լինելու, եւ յուրաքանչյուր նման դեպք, որ մենք կհայտնաբերենք, օրենքի լիովին խիստ պահանջով մարդկանց պատժենք: Դա է մեր մոտեցումը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հենց իր անունն են կապում մեծ ունեցվածքների հետ, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ապրիլի 13-ին լրացել է իմ վարչապետության երկու տարին եւ ես նորից եմ ուզում բոլորիդ ասել՝ ես որեւէ քայլ չեմ իրականացրել, որի համար ամաչեմ»:

Հարցին, թե որտեղի՞ց իրեն շքեղ դղյակը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե դրա մասին ինքն արդեն խոսել է եւ դրա վերաբերյալ հայտարարագրում հիմնավորված ամեն ինչ կա:

Իսկ պատրա՞ստ է վաճառել իր առաձնատունն ու իր ունեցվածքի մի մասը՝ բանակի սպառազինության համար, հարցին էլ արձագանքել է. «Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որեւէ նման ֆինանսական խնդիր չունի սպառազինելու մեր բանակը: Դուք Ձեր հարցերով ինչի՞ եք ուզում հասնեք: Անհիմն են այդ տեղեկությունները»: 

Տպել
Ամենաշատ