News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանից գրականագետ դոկտոր Սուման Քեշարին ուսումնասիրում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը եւ հայ հեղինակների` Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Դանիել Վարուժանի եւ Պարույր Սեւակի բանաստեղծությունները հնդկերեն է թարգմանում, որպեսզի հնդիկները հնարավորություն ստանան ծանոթանալու հայ գրականությանը: 

«Երբ առաջին անգամ իմացա Հայոց ցեղասպանության մասին, հասկացա, որ բոլորը չգիտես ինչու խոսում են քաղաքականության, պատմության մասին, բայց քչերն են ուսումնասիրում Ցեղասպանության ազդեցությունը հայ գրականության վրա եւ այն, թե Ցեղասպանությունն ինչպես է արտացոլված գրականության մեջ: Կարծում եմ, գրականությունը շատ կարեւոր է, որովհետեւ դրա միջոցով հնարավոր է հասկանալ ժողովրդի մտքերը եւ զգացմունքները եւ շատ բան իմանալ նրա կյանքի մասին», - ասել է դոկտոր Քեշարին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Հայերի եւ ցեղասպանության մասին Քեշարիի գիրքը, որում կներառվեն նաեւ գրական թարգմանություններ, ամենայն հավանականությամբ լույս կտեսնի այս տարվա աշնանը. դոկտոր Քեշարիի խոսքով, աշխատանքի   60-65 տոկոսն արդեն արված է: 

Հայ գրականության` նրան ամենից ավելի տպավորած ստեղծագործություններից մեկը Սեւակի  «Անլռելի զանգակատուն»-ն է, որը եւս նա թարգմանում է իր մայրենի լեզվին:   

«Դա շատ գեղեցիկ ստեղծագործություն է, ինձ շատ է դուր գալիս: Ես փորձում եմ թարգմանությունն առավելագույնս նման դարձնել բնօրինակին, պահպանել տեքստի ռիթմը», - խոստովանել է դոկտոր Քեշարին: «Ես ուզում եմ, որ Հնդկաստանում ավելի շատ բան իմանան Հայաստանի մասին, ոչ միայն Ցեղասպանության, այլեւ հայ գրականության: Դա հայ ստեղծագործության առաջին թարգմանությունը կլինի հնդկերեն»:

2015-ի հունվարին Քեշարին առաջին անգամ Հայաստան է եկել եւ երկու շաբաթ ապրել է հայկական ընտանիքում, հանդիպել շատ հայերի, ուսումնասիրել ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, հոդվածներ եւ գրքեր: Նա նաեւ այցելել է Ցեղասպանության թանգարան, որտեղ նրան քարտեզներ են նվիրել եւ շատ հետաքրքիր նյութեր իր գրքի համար: 

Այժմ դոկտորին հրավիրել էին «Ցեղասպանության հանցագործության դեմ» Երկրորդ համաշխարհային ֆորումին, որտեղ նա միջազգային հանրությանը ներկայացրել է իր աշխատանքը: 

«Ֆորումում ես շատ հետաքրքիր մարդկանց հանդիպեցի, ծանոթացա նրանց աշխատանքներին: Այս այցի շնորհիվ իմ գիրքն էլ ավելի հարուստ եւ հետաքրքիր կդառնա», - ասել է նա:

Դոկտոր Քեշարին նաեւ նախատեսել է ապագայում հայերեն սովորել, որի հնչողությունը նրան շատ է դուր գալիս: Իսկ առայժմ նա աշխատում է հայ ուսանողուհու հետ, որը նրա համար տողացի թարգմանություններ է անում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ