News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նա, ով դիտարկում է Մադրիդի, Կազանի փաստաթղթերը կամ այլ՝ Հայաստանը, հայրենիքը զիջող փաստաթուղթ, բռնել է հայրենիքից ինքնահրաժարականի ճանապարհը։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, պետք է հասկանալ, որ այսօր աննախադեպ աղետի առջև է կանգնած հայ ժողովուրդը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում: «Մենք պետք է հասկանանք այդ աղետները, որ այլևս թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստ չտանք։ Պետք է արտահերթ լուծումներ գտնենք: Արտահերթ լուծումներ՝ մեր պետականության, մեր զինվորի, բանակի շուրջ համախմբվելու, բայց ոչ երբեք այս կամ այն իշխանավորի»,- ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ահրգելու էր եկել կուսակիցների եւ ընտանիքի անդամների հետ։ Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ նա ասել, թե Թուրքիայում կա թուրք ազատականների հասարակական հոսանք, որոնք հասկանում են՝ պետք է փոխվի պետական քաղաքականությունը, բայց Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Դա է վկայում Ադրբեջանի նախահարձակ գործողություններին Թուրքիայի աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ