News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կյանքի 95-րդ տարում մահացել է ՌԽԴՍՀ-ի ժողովրդական դերասանուհի Նինա Արխիպովան, հայտնում է Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնի կայքը, որտեղ նա աշխատել է  65 տարի:

Դերասանուհուն հրաժեշտն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Սատիրայի թատրոնում` ապրիլի 27-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է թատրոնի տնօրեն Մամեդ Ագաեւը:   Նրա խոսքով, դերասանուհուն երեք օր առաջ շտապօգնության մեքենայով տարել էին Բոտկինյան հիվանդանոց եւ տեղավորել վերակենդանացման բաժանմունքում:   

Նինա Արխիպովան ծնվել է 1921-ին` մայիսի 1-ին Օմսկում: 1945-ին ավարտել է Շչուկինի անվան Բարձրագույն թատերական ուսումնարանը: Մինչեւ  1951 թվականը խաղացել է Վախթանգովի անվան թատրոնում, ինչից հետո տեղափոխվել է Մոսկվայի սատիրայի թատրոն, որտեղ աշխատել է մինչեւ կյանքի վերջը:  

Բացի այդ, դերասանուհին հաճախ նկարահանվել է կինոյում: Մասնավորապես`   «Առատաձեռն ամառ» (1950, ռեժիսոր Բորիս Բարնետ), «Հեռագիր» (1971, ռեժիսոր` Ռոլան Բիկով), «Օհ, այդ Նաստյան» (1971, ռեժիսոր Յուրի Պոբեդոնոսցեւ), «Կարանտին» (1983, ռեժիսոր` Իլյա Ֆրեզ): 

2014-ին Արխիպովան հրատարակել է «Կյանքը առաջարկված հանգամանքներում» գիրքը, հայտնում է ՌԲԿ-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ