News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանահայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի ներկայացուցիչները եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Երեւանում, վիրահատել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված մի քանի հիվանդի:

Ասոցիացիայի նախագահ Արտակ Մացակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ասոցիացիան հիմնադրվել է մոտ մեկ տարի առաջ Հայաստանի բնակիչներին բարեգործական օգնություն ցուցաբերելու նպատակով: «Վերջին դեպքերի կապակցությամբ մենք մեր օգնությունն ուղղել ենք բանակին, եղել ենք Ղարաբաղի բոլոլ հոսպիտալներում: Մի քանի արտակարգ վիրահատություն ենք անցկացրել եւ ինչ-որ չափով ֆինանսական օգնություն ցուցաբերել հոսպիտալներին: Ապագայում պլանավորում ենք Ասոցիացիայում ներառել այլ մասնագետների՝ նյարդավիրաբույժների, սրտաբանների, կարդիովիրաբույժների: Տեսնենք»,- ասում է Արտակ Մացակյանը:

Այս պահին Ասոցիացիայի ներկայացուցիչները Ստեփանակերտում եւ Երեւանում կատարել են 6 վիրահատություն, որոնցից վերջինը ՊՆ կլինիկական հոսպիտալում կապիտան Հովհաննես Ավթանդիլյանի վիրահատությունն էր: Նա ձախ ձեռքի արմնկահոդի բարդ հրազենային բեկորային վիրավորում էր ստացել:

Ասոցիացիայի մեկ այլ ներկայացուցիչ, գիտությունների թեկնածու Գրիգոր Կարապետյանի խոսքով՝ իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել Ստեփանակերտում Ասոցիացիայի բժշկի մշտական ներկայության մասին:  Նրանից ստացվող տեղեկությունների համաձայն՝ կցուցաբերվի աջակցություն, կկազմակերպվեն այլ բժիշկների այցելություններ, որպեսզի օգնությունը նեղ մասնագիտական լինի, այլ ոչ թե քաոտիկ:

«Չնայած մեծ աշխատանքային փորձին՝ նախկինում հրազենային վիրավորումների հետ գործ չէի ունեցել: Կարծում եմ, որ ե՛ւ մենք սովորելու բան ունեինք, ե՛ւ տեղի բժիշկները: Կհամակարգենք մեր գործողությունները Ղարաբաղի եւ Երեւանի վնասվածքաբանական հոսպիտալների հետ»,- ասել է Արտակ Մացակյանը:

Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Լեւոն Ժամագործյանի գնահատմամբ՝կապիտան Հովհաննես Ավթանդիլյանի վիրահատությունը բարձր մակարդակով է անցել, վիրավորն իրեն լավ է զգում: «Եկող շաբաթ մենք կարերը կհանենք եւ նրան արձակուրդ կուղարկնեք՝ բուժման: Նման վիրահատություններ մեզ մոտ արվում են, բայց Հովհաննիսյանի սարք չունեինք: Համագործակցությունը շարունակվելու է: Եթե բարդ դեպքեր լինեն, որոնք այստեղ չեն վիրահատվում, կամ հիվանդներին կուղարկենք նրանց մոտ կամ նախընտրելի է, որ իրենք գան»:

Ինքը՝ Հովհաննես Ավթանդիլյանը, չնայած մամուլի ուշադրությունից առաջացած անհարմարավետությանը, համաձայնեց զրուցել եւ ասաց, որ իրեն լավ է զգում: Նշենք, որ նա արդեն երեք վիրահատություն է տարել, բժիշկները լավատեսորեն են տրամադրված:

Ամուսնուն խնամում է Մարիան: Նրանք 15-ամյա աղջիկ ունեն՝ Մարիամը, շուտով լույս աշխարհ կգա նաեւ որդին: «Զինվորականի կին լինելը միաժամանակ պատասխանատվություն է եւ ապահովության զգացում»,- խոստովանում է Մարիան:

Ընտանինքն ապրում է Մարտակերտում, եւ ամուսնու վիրավորվելու հետ կապված ապրումներից բացի, նրանք ստիպված են եղել վերապրկել հրետակոծության սարսափն ու լքել իրենց տունը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է անվանելու որդուն, Մարիան ժպտում է եւ նայում Հովհաննեսի կողմը. «Հովհաննեսը ԽՍՀՄ հերոս Թեմիկ Ավթանդիլյանի ազգականն է: Տղային կկոչենք հերոս ազգականի անունով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ