News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի գործարար Միխայիլ Պրոխորովը բանակցություններ է վարում «Կվադրա» էներգետիկ ընկերությունում իր բաժնեմասը վաճառելու հարցով եւ պատրաստ է հրաժարվել ՌԲԿ մեդիահոլդինգից: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: Կայքի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ Պրոխորովին «վերեւից» են հանձնարարել վաճառել ՌԲԿ-ն:

«Կվադրայի» առքուվաճառքն ուսումնասիրում են Լեոնիդ Միխելսոնի կառույցները՝ անհայտ ռուսաստանցի մի ներդրող եւ միջինասիական մի ընկերություն:

Ապրիլի կեսին Պրոխորովի «Օնէկսիմ» գրասենյակում խուզարկություն էր ընթացել, որի նպատակը օֆշորային գործարքների եւ հարկերի վճարման մասին փաստաթղթերն առգրավելն էր: Խուզարկություններն արագացրել էին ակտիվների վաճառքի բանակցությունները:

«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Պուտինի «ուղիղ կապի» օրը խուզարկություն իրականացնելու հնարավոր պատճառը պանամական փաստաթղթերի մասին ՌԲԿ-ի հրապարակումներն են եղել եւ «Կվադրայի»  մատուցած կումունալ ծառայությունների խնդիրները: Հեռուստաընկերության աղբյուները ՌԲԿ-ից հայտնել էին, որ Պրոխորովի վրա ճնշում են գործադրում մեդիահոլդինգը վաճառելու համար: Այդ ժամանակ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ տեղեկությունները:

Ապրիլի 24-ին «Օնէկսիմ»-ից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Միխայիլ Պրոխորովը չի պլանավորում վաճառել «Կվադրան» եւ ՌԲԿ մեդիահոլդինգը, եւ այդ հարցով բանակցություններ չի վարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ