Reddit ամերիկյան կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«101 տարի անց մենք դեռ պայքարում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Մենք կանգ չենք առնի: Այսօր իմ ծննդյան օրն է, կենդանի ապացույց այն բանի, որ Թուրքիայի պլանը ձախողվել է, եւ մենք՝ որպես ազգ, բարգավաճում ենք ողջ աշխարհում նրանց շնորհիվ, ովքեր փրկվել են»,- գրել է Օհանյանը Instagram-ում: