News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակի ձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ է փնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում են հակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը: Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ եւ Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ եւ օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլեւ ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը: Ադրբեջանական քարոզչամեքենայի մյուս անիմաստ հնարքը հանրությանը քաջ հայտնի բարձրաստիճան հայ զինվորականներին սպանված կամ ծանր վիրավորված հայտարարելն է:

Ադրբեջանական քարոզչամեքենան դեռեւս մինչեւ ապրիլյան պատերազմը հասցրել էր  «սպանել» գնդապետ Ջ. Հարությունյանին, քառօրյա պատերազմի ընթացքում նրան  «միացան» նաեւ գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Իհարկե, «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված աշխատաոճը բացահայտելու համար: Սակայն ապրիլի 23-ին ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաեւ գնդապետ Ա. Մելքումյանին, ով այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները:

Հետաքրքիր է, որ նույն օրը ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել: Ըստ երեւույթին ստացած հարվածների ցավը մեղմելու համար ապրիլի 23-ին իբր թե խփված հայկական տանկի մասին հաղորդագրությունը բավարար չեն համարել եւ որոշել են շահարկել նաեւ գնդապետ Մելքումյանի անունը: Ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատաոճն իմանալով՝ պարզապես զարմանալի է, որ նրանք չեն պնդում, թե  «վիրավորվելու» պահին գնդապետ Մելքումյանը գտնվել է  «խոցված» տանկի զրահի վրա: Զարմանալի է նաեւ, որ նույն տանկի անձնակազմի անդամների թվում չեն նշել նաեւ  «դիպուկահարներ» Նազենի Հովհաննիսյանի՝ հանրահայտ հաղորդավարուհու, եւ Մարգարիտա Խաչատրյանի  «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարների անունները:

Ապրիլի 23-ի եւ 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր:

Կիրառված հրթիռի բեկորների լուսանկարներն ու  «ծանր վիրավորված» գնդապետ Ա. Մելքումյանի մասին պատմող սյուժեն՝ ստորեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ