Թեհրանում Հայոց ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ բողոքի ակցիա է կայացել:
Ցուցարարները հավաքվել են Սուրբ Սարգսի եկեղեցու մոտ եւ Թուրքիային կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ դատապարտել են Լեռնային Ղարաբաղում բռնության աճը:
«Մենք ուզում ենք, որ նրանք ճանաչեն ցեղասպանությունը, մենք հետ ենք ուզում Արեւմտյան Հայաստանի հողերը: Թուրքիան պետք է 1.5 մլն սպանված հայերի համար ռեպատրիացիա վճարի»,- ասել է Արփիկ Էլբեյգյանը: